Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 01.04.2019 - 16.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներով։   1) Ներկայումս ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով: Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։ Ավարտական ակտ ձևակերպելու համար կարուղապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։ Այս առումով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ 2) Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Առաջարկվում է սահմանել որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։
1 7851